ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Կանանց միջազգային տոնի առթիվ բարեմաղթանքներ և շնորհավորանքներ է հղել:
«Սիրելի՛ կանայք, թույլ տվեք բարեմաղթանքներս ու շնորհավորանքներս հղել ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Սա հրաշալի առիթ է ևս մեկ անգամ սիրո և մեծարանքի խոսքեր ասելու բոլոր մայրերին, կանանց ու աղջիկներին և արձանագրելու, որ ձեր նվիրվածությունը, բարությունն ու հոգատարությունն անառարկելիորեն արժանի են շատ ավելի մեծ գնահատանքի:
Ցանկանում եմ, որ գարնանային այս գեղեցիկ տոնը պարգևի ձեզ սեր, երջանկություն և բարձր տրամադրություն»,- գրել է նա: